Ինչերո՞վ է հղի ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայության կրճատումը. Էդգար Ղազարյան
Հրապարակումներ
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը զգուշացնում է,թե ինչերով է հղի Հայաստանի Զու-ում ժամկետային ծառայության կրճատումը. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կրճատվեց Արցախի Պաշտպանության Բանակի թվակազմը` ժամկետային զինծառայողների Արցախ չուղարկելով։
Դրանից ուղիղ երեք տարի հետո Արցախը հանձնվեց թշնամուն, Արցախի ժողովուրդը ենթարկվեց բռնի տեղահանության և ցեղասպանության, որովհետև անզեն ու անպաշտպան, շրջափակման մեջ, հայտնվել էր երկու պետությունների կանոնավոր բանակների դիմաց։
2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո` նույնն արվում է Հայաստանի հետ` արագացված տեմպերով լուծարելու բանակը` կրճատելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դադարեցնելով սպառազինությունների գնումները, կրճատելով ռազմական ծախսերը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան