«Առավոտ». Հայտարարությունն իրավիճակի գնահատականն է. Պետրոս Մակեյան
Հայկական Մամուլ
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր քաղխորհրդի նիստում Կոնգրեսին ճգնաժամից դուրս բերելու աշխատանքային փաստաթուղթ է կազմել: Երեկ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առավոտ»-ին ասել է, որ քաղխորհրդի որոշմամբ այդ փաստաթուղթը մինչև Կոնգրեսում չքննարկեն՝ չեն հրապարակելու:
Կուսակցությունը բացի այդ փաստաթղթից՝ որոշել է նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին էլ պարոն Մակեյանը շատ չմանրամասնեց՝ բացատրելով, որ առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգան:
«Հայտարարությունը իրավիճակի գնահատականն է: Այս պահի դրությամբ ընտրություններում իրավիճակի փոփոխության հնարավորության տեսական ելքն ենք մշակել»,- ասաց պարոն Մակեյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին