«ՀԺ». ՀԱԿ չորս ակտիվիստների բողոքի ճակատագիրը դեռ որոշված չէ
Հայկական Մամուլ
ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռևս չի որոշել 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր չորս ակտիվիստների բողոքի ճակատագիրը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:
Ըստ նրա, մեկամսյա ժամկետը լրանում է հունվարի 27-ին. Վճռաբեկ դատարանը բողոքը ստացել է դեկտեմբերի 27-ին: Մեկ ամիսը լրանալուն պես, նոր միայն պարզ կլինի՝ բողոքը վարույթ կընդունվի, թե ոչ:
Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստները Վճռաբեկ բողոքում մատնանշել են առաջին և վերաքննիչ ատյանների կողմից թույլ տրված մի շարք դատական սխալներ, նյութական և դատավարական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներ, որոնց հիմքով միջնորդել են բեկանել իրենց նկատմամբ արձակված մեղադրական դատավճիռը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին