Դատարանը կալանք է դրել «Ազգ» թերթի հաշիվների վրա
Հայկական Մամուլ
Ամանորյա տոներից հետո «Ազգ» օրաթերթը դադարել է լույս ընծայվել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Ժամանակին» ասել է, որ հարկային մարմինների հայցով դատարանը կալանք է դրել թերթի հաշիվների վրա՝ կուտակված պարտքերի պատճառով:
Ավետիքյանը հերքել է այն լուրերը, թե «Ազգը» փակվել է՝ ասելով. «Սխալ են այդ տեղեկությունները, չգիտեմ՝ որտեղից են: Թերթը լույս չի տեսնում, որովհետեւ հարկային մարմինների հետ որոշ հարցեր ունենք պարզելու: Հիմա մենք հստակեցնում ենք պարտքի չափը, որը կվճարվի, և թերթը կշարունակի լույս տեսնել: Հավանաբար այս ուրբաթ կամ ամենաուշը երեքշաբթի թերթը լույս կտեսնի:
Հայտնի է, որ թերթի գլխավոր բաժնետերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է ու նրա եղբայրը: Ավետիքյանից հետաքրքրվեցինք՝ Աբրահամյանը համաձայնե՞լ է վճարել գումարները: «Ես էլ եմ բաժնետեր: Բաժնետերերը խորհրդի նիստ են արել և որոշել են վճարել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին