Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Հաշվետվություն՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի 2012 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ

ԱՐԽԻՎ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում։

2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.

  • «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը
  • ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրության միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 80-րդ կետով նախատեսված միջոցառման շրջանակներում մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  • մշակվել են «Դատախազական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 78-րդ և 79-րդ կետերով նախատեսված՝ դատավորների թեկնա­ծությունների ցուցակում ընդ­գրկելու համար թեկնածուների առաջադրման թափանցիկ և օբյեկտիվ ընթացակարգերի և դատավորի թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիք­ների, այլև որպես դատավոր գոր­ծելու ունակության և արդյունա­վետո­­ւթյան, տրամաբանական հմտությունների գնահատման հնարավո­րություն տվող կառուցա­կարգերի մշակման նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 77-րդ կետով նախատեսված «դատավորների թեկնա­ծությունների Դատական իշխանության և դատա­­խազության կադրերի պատրաստման և վերապատ­րաստման համար հիմնադրել Արդարադատության ակադեմիա» միջոցառման շրջանակներում մշակվել են «Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինականության վերահսկողության ոլորտում իրականացվել են հետևյալ գործողությունները՝

Նոտարների նկատմամբ հարուցվել են թվով 14 կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում նոտարների նկատմամբ կիրառվել են թվով 14 կարգապահական տույժեր:

ՔԿԱԳ մարմինների հետ կապված պատասխանատվություն է կիրառվել ՔԿԱԳ Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի պետի նկատմամբ և միջնորդություն է ուղարկվել ՀՀ Երևանի քաղաքապետին՝ ՔԿԱԳ Աջափնյակ և Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի և աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեակատարողական համակարգում իրականացվել է թվով 6 ծառայողական քննություն, որոնցից 4-ի արդյունքում 5 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

ԴԱՀԿ ծառայությունում իրականացվել է թվով 1 ծառայողական քննություն, որի արդյունքում 1 հարկադիր կատարող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև կազմվել են թվով 8 տեղեկանքներ' խախտումների վերաբերյալ, որոնք ուղարկվել են ԴԱՀԿ ծառայություն' հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 19 տեղեկանքներ, որոնցից 4-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 3-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատաության նախարարի կողմից, թվով 10 տեղեկանքներ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարի դիրքորոշմանը, իսկ 2-ով հարուցվել է կարգապահական վարույթ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների գործողությունների օրինականության դեմ ներկայացվել է 23 դիմում-բողոք, որոնցից 11-ի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթներից 3-ը մերժվել են, 4-ը՝ կարճվել, 2-ը՝ կասեցվել, 2-ը՝ բավարարվել: Հասցեագրված 12 դիմում-բողոքներից 3-ը վերահասցեագրվել են, իսկ 9-ին տրվել է սահմանված կարգով պատասխան վարչական վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառ'

Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից կատարվել են հետևյալ ակտային գրան­ցումները՝ ծննդյան ակտի գրանցում 42662 (2011թ.' 43822), ամուսնության ակտի գրանցում 19045 (2011թ.' 19682), ամուսնալուծության ակտի 3383 գրանցում (2011թ.' 3322), հայրության որոշման ակտի 13201 գրանցում (2011թ.' 14387), որդեգրման ակտի 102 գրանցում (2011թ.' 137), մահվան ակտի 26861 գրանցում (2011թ.' 28397)։
ՔԿԱԳ գործակալության և ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից գանձվել է 286.651.000 դրամի չափով (2011թ.՝ 284.880.000) պետական տուրք, որից'

ակտային գրանցումների և դրանց հետ կապված գործառույթներ' 189.408.000 դրամ (2011թ.՝ 187.692.000),
ապոստիլով վավերացման համար' 90.365.000 (2011թ.՝ 91825000) դրամ,

ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար' 6.878.000 (2011թ.՝ 5363000) դրամ:
Գործակալության ՔԿԱԳ աշխատանքների և ապոստիլի բաժինն ուսումնասիրել է անվան, հայրանվան և ազգանվան փոխման 904 (2011թ.' 710), քաղաքացիական կացության գրանցման ակտերում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու 2.246 (2011թ.' 1909) և քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերակագնելու 353 (2011թ.' 238) գործ։ Հայաստանի Հան­րա­պե­տության օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու և այլ պատճառներով մերժվել են փոխման, ուղղման, վերականգնման 64 (2011թ.' 22) գործ։ Փաստաթղթերի անբավարարության և այլ թերությունների պատ­ճառով վերադարձվել է փոխման, ուղղման, վերականգնման 231 (2011թ.' 147) գործ։

Տրվել է ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ 9.004 (2011թ.՝ 7.250) տեղեկանք (քաղաքացիներին' 6.878, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը' 2.126)։

Սահմանված կարգով ընթացք է տրվել՝ ՔԿԱԳ վկայականների և փաստաթղթերը ապոստիլով վավերացման 18.073 (2011թ.' 18365) դիմումի, որից 14.334 (2011թ.' 14.885) նոտարական վավերացում ունեցող փաստաթղթեր, 3.739 (2011թ.' 3.480) բնօրինակ փաստաթղթեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղա­քա­ցի­ների սահմանված կարգով ամուսնության 1.267 դիմումի (2011թ.' 1294), 6.334 հարցումների (2011թ.' 5431), քաղաքացիների 175 գրավոր դիմումների, դիմում-բողոքների (2011 թ.' 184)։

ՔԿԱԳ գործակալության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությաններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1919-Ն որոշաման մեջ լրացում կատարելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի աշխատանքային ծրագրի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատականը կազմել է 92.85 միավոր, իսկ 2-րդ կիսամյակինը' 93.85 միավոր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված