Տեխասի հանրային գրադարանը՝ առանց որևէ գրքի
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում բացվել է աշխարհի առաջին հանրային գրադարանը, որում ոչ մի տպագիր գիրք չկա՝ ամեն ինչ էլեկտրոնային տարբերակով է: Այդ մասին նշել է Daily mail անգլիական պարբերականը:
«Մենք տեղեկացել ենք, որ աշխարհի ոչ մի անկյունում այսպիսի գրադարան գոյություն չունի և ըստ էության սա առաջինն է իր տեսակի մեջ»,- այս մասին նշել է գրադարանի ստեղծող Նելսոն Վոլֆը, որին ոգեշնչել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետաքրքրագույն կենսագրությունը:
Վոլֆը San Antonio Express-News պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այս նոր նախագիծի նպատակը ոչ թե հին գրադարաններին փոխարինելն է, այլ վերջիններիս հարստացնելն է:
Հաճախորդները կկարողանան ներբեռնել էլեկտրոնային գրքերը արտաքին կրիչների վրա և օգտվել առկա գրականությունից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)