Վախճանվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
86 տարեկանում վախճանվել է դերասան և ասմունքող, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
Այս ցավալի լուրը հայտնել է Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը:
Արտիստը 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Նրա ազդեցիկ ձայնը ծանոթ է յուրաքանչյուր հայի սրտին ու հոգուն:
Վլադիմիր Աբաջանը հաճախ էր նշում.
«Ես ոտանավոր արտասանել չեմ կարող. առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)