Վրաստանում Չինաստանի քաղաքացիներ են ձերբակալվել անօրինական կերպով ուրան ձեռք բերելու փորձի համար
Վրաստան
Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Չինաստանի երեք քաղաքացու։ Հետախուզական ծառայության տվյալներով՝ նրանք պլանավորում էին անօրինական կերպով ձեռք բերել երկու կիլոգրամ ուրան և այն Ռուսաստանի միջոցով տեղափոխել հայրենիք։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է գործակալության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։
Նրա խոսքով՝ կասկածյալները պլանավորում էին միջուկային նյութը ձեռք բերել 400 000 դոլարով։ Գործողությունը համատեղ իրականացրել են Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության և հատուկ գործողությունների վարչությունները։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան