3-ամյա Տիգրանը կորել է բակում խաղալիս. Նոր մանրամասներ
Հրապարակումներ
Pastinfo.am-ը գրում է.
Ծափաթաղում կորած փոքրիկը` 3-ամյա Տիգրանը, բազմազավակ ընտանիքից է: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է Ծափաթաղի համայնքապետը` նշելով, որ ընտանիքում 5 երեխա կա։
Նրա փոխանցմամբ` երեխանները դրսում խաղալիս են եղել ։ Մեկը վերադարձել է տուն , իսկ Տիգրանը՝ ոչ։ 16:30-ին են նկատել, որ փոքրիկը տանը չէ։ Տիգրանից հետո ևս մի փոքրիկ ունեն ծնողները։
Ինչպես արդեն հայտնել ենք` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան