Ալբերտ Աբգարյանը՝ նվաստացուցիչ հրապարակման մասին
Հասարակություն
Այսօր «Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության քարոզչական տեսահոլովակներին, գրել էր, որ դրանցից մեկում պատմվում է, թե ինչպես է կույր երիտասարդը տարիներ առաջ մոտեցել վարչապետ Սերժ Սարգսյանին և ասել, որ այլևս չի ուզում ապրել: Սերժ Սարգսյանը նրան հրավիրել է կառավարությունում աշխատելու, ապա՝ իր հետ տարել նախագահական: Այժմ երիտասարդը համարվում է նախագահականի լավագույն կադրերից մեկը:
Այս մասին Lurer.com-ը զրուցեց Ալբերտ Աբգարյանի հետ, ում մասին գրել էր թերթը:
Վերջինիս խոսքով՝ թերթի ներկայացրած փաստերն ամբողջովին խեղաթյուրված են, իսկ իրական պատմությունն այն է եղել, որ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպում է ունեցել իր հետ, այնուհետև իրեն հրավիրել է աշխատանքի: Մեկ տարի անց արդեն նախագահ ընտրված Սերժ Սարգսյանն իրավաբան-կոմպոզիտորին հրավիրել է նախագահի աշխատակազմ՝ վերահսկողական բաժնում, որպես իրավաբան:
«Անթույլատրելի է ֆիզիկական այս կամ այն խնդիր ունեցողի մասին այդպես արտահայտվել, էթիկայի կանոներին դեմ է: Առաջինը՝ այն չի համապատասխանում իրականությանը, երկրորդը՝ այդ նյութը նվաստացնում է իմ արժանապատվությունը: Իհարկե, իրենք վերջում փորձել են կոմպլիմենտ անել, որ ես լավագույն կադրերից եմ, բայց ես չեմ կարծում, թե դա կոմպենսացնում է իրենց ունեցած նվաստացուցիչ ենթատեքստը»,- ասաց Ալբերտ Աբգարյանը:
Նշենք նաև, որ վերջինս այժմ աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում, որպես իրավաբան: Ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտարական բաժնում և զբաղվում է ստեղծագործական ակտիվ գործունեությամբ:
Ձեզ ենք ներկայացնում Ալբերտ Աբգարյանի ստեղծագործություններից մեկը.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը