Ալժիրը փակել է Մալիի հետ սահմանը
Աշխարհ
Ալժիրը փակել է Մալիի հետ իր սահմանը հարևան պետությունում սրվող ռազմական կոնֆլիկտի պատճատռով: Այս տեղեկությունը հաստատել է Ալժիրի ԱԳ-ի մամլո քարտուղար Ամար Բելանին, փոխանցում է Agence-France-Presse-ը:
Հայտարարությունն արվել էր անցումային կառավարության վարչապետ Դիանգո Սիսոկոյի՝ Մալի կատարած 2-օրյա այցի ընթացքում: Բանակցությունների այլ արդյունքերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Մալիի տարածքում զինված հակամարտությունը սկսվել է 2012թ գարնանը: Այդ ժամանակ երկրի հյուսիսում ապստամբության արդյունքում իշխանությունն անցել էր տուարեգ անջատողականների ձեռքը, որից հետո էլ գլուխ էին բարձրացրել իսլամիստական Անսար ադ-Դին խմբավորման գրոհայինները, որոնք, որոշ տեղեկությունների համաձայն, կապված են Ալ-Քաիդայի հետ: Վերջիններս աստիճանաբար ծավալում էին իրենց իշխանությունը և ի վերջո 2013թ հունվարի 10-ին գրավել էին Կոննա քաղաքը, որը ճանապարհ էր բացում դեպի երկրի հարավ:
Մալիի իշխանությունները ստիպված էին օգնություն խնդրել օտարերկրյա պետություններից: Հունվարի 11-ին Ֆրանսիան ռազմական միջամտություն ցուցաբերեց, որի արդյունքում հաջողվեց Կոննա քաղաքի հսկողությունը կրկին վերադարձնել իշխանություններին: ՄԱԿ-ի ԱԽ-ն իր հերթին հավանություն տվեց Ֆրանսիայի միջամտությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)