ԱԳՆ շենքի աճուրդը տեղի կունենա մարտի սկզբին
Հայաստան
Կառավարության թիվ երկու մասնաշենքի աճուրդը տեղի կունենա մարտի առաջին տասնօրյակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Կառավարության թիվ 2 մասնաշենքում են տեղաբաշխված արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները:
Հիշեցնենք, որ 2012-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ԱԳՆ շենքը 51.2 մլն դոլարով վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը, սակայն դեկտեմբերին որոշում կայացվեց շենքը վաճառել աճուրդով:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է