Հյուսիսային Կորեայում կանանց կրկին արգելում են հեծանիվ վարել
Աշխարհ
ԿԺԴՀ-ի իշխանությունները կանանց արգելել են հեծանիվ վարել, գրում է Daily NK-ն: Հեծանվի արգելքը կանանց համար Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում գործում էր նաև նախկինում, սակայն 2012թ. ամռանը այդ արգելքը հանվել էր: Այժմ իշխանությունները որոշել են ավելի խիստ պատիժներ կիրառել հեծանվորդուհիների նկատմամբ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն առաջին անգամ հեծանիվ վարելն արգելել էին դեռևս 1996թ.-ին՝ հիմնավորելով, որ հեծանիվ վարելը կանացի չէ և չի համապատասխանում սոցիալիստական հասարակության կնոջ կերպարին:
Արգելքը սկսվել է կիրառվել 2013թ. հունվարի 10-ից: Ընդ որում, եթե նախկինում տույժ էր նշանակվում 38 դոլարի չափով, ապա այժմ իշխանությունները իրավունք ունեն առգրավել հեծանիվը: Նշենք, որ կանանց արգելվում է նույնիսկ երթևեկել հեծանվի բեռնախցում ուղևորի կարգավիճակով:
Հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց, զգալիորեն թեթևացնում էր բնակիչների դրությունը տնտեսական դժվարությունների ֆոնին: Կանայք կարողանում էին հեծանվով տեղափոխել իրենց երեխաներին կամ զբաղվել շուկայում մթերքների մատակարարմամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)