«Անհրաժեշտ է ավելի ամրապնդել քրիստոնյա-իսլամ գործակցությունը». Արամ Առաջին
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 15-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Իսլամ Կրոնականների միավորման վարչությանը, որի կազմում ընդգրկված են սուննի ու շիա հոգեւորականներ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են քրիստոնյա-իսլամ համակեցության, կրոնի սոցիալական նշանակության եւ Լիբանանի ընտրական օրենսդրությանն առնչվող հարցեր:
Հիշյալ հարցերի գծով Վեհափառ Հայրապետը շեշտել է հետեւյալ կետերը.
1) Անհրաժեշտ է ավելի ամրապնդել քրիստոնյա-իսլամ գործակցությունը Միջին Արեւելքում եւ հատկապես Լիբանանում: Իսլամության ու քրիստոնեության առաքելության շրջագծում հասարակական մտահոգություններ գոյութիւն ունեն, ուր գործակցությունը ոչ թե միայն կարելի է, այլ նաեւ՝ հրամայական:
2) Հանրային ծառայությունը թե քրիստոնեության ու թե իսլամի առաքելության կարեւոր երեսներից մեկն է: Կրոնը ոչ միայն հոգեւոր ու բարոյական արժեքների քարոզիչը պետք է դառնա, այլ նաեւ ժողովրդային ծառայության ճամփով այդ արժեքները պետք է կենսագործվեն հանրության կյանքում:
3) Անհրաժեշտ է այնպիսի ընտրական օրենք մշակել, ուր համայնքները կարեւոր դեր ունենան իրենց ներկայացուցիչների ընտրության մեջ, ինչպես նաեւ պահպանվի Լիբանանի ամբողջականությունն ու ներքին միասնականությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը