Հայաստանը համացանցի հասանելիությամբ առաջ է իր հարևաններից
Հայաստան
2011 թվականին, Gallup-ի կողմից անցկացված հարցումների համաձայն, աշխարհում համացանցը հասանելի էր բնակչության 32%-ին: Ցուցանիշը 2010 թվականի համեմատ ավելացել է 3%-ով:
Շվեդիա և Սինգապուր. այս երկու պետություններն են աշխարհի ամենահասանելի համակարգեր ունեցողները:
Կազմակերպությունը աշխարհի 148 երկրներում հարցումներ է իրականացրել, որի արդյունքում 2011 թվականի դրությամբ Հայաստանում ինտերնետը հասանելի էր բնակչության 33%-ին: Հարավային Կովկասում մեր պետությունն առաջ է անցել իր մյուս հարևաններից. Վրաստանում ինտերնետը հասանելի է բնակչության 29%-ին, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 15%-ին:
Թուրքիայում և Իրանում համացանցն ավելի մատչելի է. Իրանում այն հասանելի է 38%-ին, Թուրքիայում՝ 40%-ին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի