Ու՞մ հետ և ու՞ր է փախել Արտակ Վարդանյանը
Հասարակություն
Ամանորյա տոներից անմիջապես հետո հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը մեկնել է Դուբայ: Ամանորի գիշերն ու դրան հաջորդած երեք օրերին Արտակը կորպորատիվ միջոցառումներ է վարել, մինչ հունվարի 6-ը տոնն ընտանիքի հետ անցկացրել, իսկ Սուրբ Ծննդի օրը մեկնել է:
Հաղորդավարը Դուբայից պետք է մեկնի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի: Արտակը esyes.am-ին պատմեց, որ երկու հարազատ ընկերների՝ Իրինայի և Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրանի հետ է: «Աննկարագրելի ուրախ ժամանակ ենք անցկացնում, քանի որ Հայաստանում շատ ցուրտ էր, որոշեցինք 15 օրով փախչել:)»,- ասաց Արտակն ու հավելեց, որ արդեն հասցրել են նոր ընկերներ ձեռք բերել: Հաղորդավարն արդեն հասցրել է նաև պատմությունների մեջ ընկնել:) Պարզվում է՝ նա այնտեղ արաբական տարազ է հագել, իսկ հյուրանոցի աշխատակիցները, կարծելով, որ օտար մարդ է մտել հյուրանոց՝ փորձել են նրան դուրս հրավիրել:) «Մի խոսքով, անմոռանալի տպավորություններով, մուգ արևայրուքով և լավ շոփինգով շուտով կվերադառնանք»,- նշեց Արտակը:
Երիտասարդները լինելու են նաև տեղի հեռուստատեսությունում, որն, Արտակի բնորոշմամբ, ֆանտաստիկ հագեցած տեխնիկա ունի և իրենցից անպակաս է:) Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Արտակը նշեց, որ շատ լավ նոր նախագիծ ունի, որը քննարկել և մշակել է Իտալիա այցի ժամանակ. «Շատ հետաքրքիր է: Վերադառնամ ու վերջապես գործի կանցնեմ»:
Նշենք, որ նրանք Հայաստան են վերադառնալու հունվարի 18-ին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը