Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Իմ կյանքը քո մուշտակից թանկ է»

Հասարակություն

Հայկական շոու-բիզնես. մորթե մուշտակը անբաժանելի ատրիբուտ է: Ձմռանը բնական մորթե մուշտակով կարելի է հանդիպել նաև հայ հայտնիների, որոնց համար թանկարժեք մուշտակն ուղղակի անփոխարինելի է: Հայ աստղերից շատերը տանը կենդանի են պահում, բայց մյուս կողմից՝ խելագարվում են բնական մորթուց կարված մուշտակների համար. բա որ մի օր էլ ձեր կենդանիները մորթազերծման ենթարկվեն, ինչպես, օրինակ, այդ վտանգն առկա էր «101 դալմատիններ» ֆիլմում…

Արմինկա- Շատ եմ սիրում մորթե և կաշվե հագուստ, միաժամանակ դեմ եմ կենդանիներին «սպանելուն»: Հիմա բնական մորթուց կարված հագուստ չեմ հագնում, հատկապես, երբ իմացա, որ դրանք ալերգիկ ֆոն են առաջացնում, ու քանի որ ես էլ բրոնխների հետ կապված խնդիրներ ունեմ, բժիշկները խորհուրդ տվեցին հրաժարվել դրանցից: Հիմա ավելի շատ կաշվե հագուստ, պայուսակներ ու այլ պարագաներ եմ գնում, նաև աշխատում եմ գնել բաճկոններ, որոնք մորթե դետալներով են:

Շպռօտ- Մուշտակներ ունեմ, բայց դրանք արհեստական են, միայն բնական մորթուց կարված մի մուշտակ ունեմ, որը ինձ հիշատակ է մնացել մորաքրոջիցս, ինչը միայն տեսահոլովակներից մեկում եմ հագել. այն շատ տաք էր: Ասեմ, որ դեմ եմ կենդանիներին սպանելուն և անգամ միս չեմ ուտում:

Նունե Եսայան- Ես հագնում եմ բնական մորթուց կարված մուշտակ՝ չնայած շատ չունեմ: Եթե հանդիպում է գեղեցիկ գույնի, լավ որակի բնական մորթուց կարված հագուստ կամ ատրիբուտ, գնում եմ: Դեմ եմ կենդանիների նկատմամբ ընդհանրապես բոլոր տեսակի վայրենություններին՝ չնայած մենք նաև սնվում ենք կենդանական սնունդով, ինչի համար ևս կենդանիներ են սպանում:

Լիլիթ Հովհաննիսյան- Շատ եմ սիրում մորթիներ, ու դա իմ թուլությունն է: Ես կողմ եմ կենդանիների սպանդը մերժող աշխարհում լայն թափ ստացած շարժամանը, բայց ինչ արած, երբ տեսնում եմ՝ գնում եմ: Նապաստակի մորթուց կարված մուշտակ եմ հագնում, ունեմ գլխարկներ, օձիքներ: Արհեստական մորթի արտադրողներին կոչ եմ անում դրանք որակյալ արտադրեն, քանի որ դրանք շուտ են կորցնում գույնը կամ որակը: Մեղավոր եմ զգում ինձ, որ հագնում եմ, խոսք եմ տալիս, որ այլևս չեմ հագնի բնական մորթուց կարված մուշտակ:

Նելլի- Ես էլ եմ հագնում, բայց դեմ եմ կենդանիներին սպանելուն ու, ընդհանրապես, վատ վերաբերվելուն: Մի անգամ փողոցով անցնում էի, մի տղա աքացի տվեց շանը, ես ինձ կորցրեցի, հաշվի չառա, որ փողոցում եմ, ձայնս գլուխս գցեցի ու այդ տղային, ինչ ասես ասացի. «Քեզ դուր կգա՞, որ քեզ այդպես հարվածեն»: Չմոռանանք նաև, որ մենք ևս սնվում ենք կենդանական սնունդով, ինչի համար շատ կովեր, հավիկներ, խոզեր են մորթվում… Խոստանում եմ էլ բնական մորթուց մուշտակ չեմ հագնի:

Մարիաննա Հովհաննիսյան- Ես չեմ հագնում բնական մորթուց կարված մուշտակ՝ չնայած ոչ սկզբունքորեն, ուղղակի այդպիսի ցանկություն չունեմ: Բնականի նկատմամբ պահանջարկից ելնելով՝ շատ կենդանիներ են սպանվում, ինչը վատ է: Անկախ ամեն ինչից՝ կարելի է կանխել կամ նվազեցնել կենդանիների որսը: Մարդիկ կան, որ մեծ կարողություն ունեն ու ամեն պահի գնում են որսի, գամ իրենց գումարները թանկարժեք մորթիների վրա են ծախսում:

Նյութը՝ esyes.am-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված