Սիլվա Հակոբյան. Գիտեմ, որ այդ սերը փոխադարձ է
Հասարակություն
Սիլվա Հակոբյանը նոր տեսահոլովակ է հանձնել հեռուստադիտողի դատին: Դրա ստեղծման գործում երգչուհին համագործակցել է ամերիկյան "Two Guyz" խմբի հետ և արդյունքում ստացել իր նախորդ երգերից տարբերվող յուրօրինակ կատարում: Ու թեև երգի պրեմիերան կայացել է այսօր, Սիլվան արդեն հասցրել է բազմաթիվ արձագանքներ լսել, ինչի առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջապես եկավ այն օրը, որին անհամբերությամբ սպասում էի ոչ միայն ես, այլև շատ-շատերը: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր այն մադկանց, ում հետ ստեղծեցինք նման հիանալի աշխատանք: Իսկապես շատ ուրախ եմ, որ ամեն տեղ, այդ թվում' նաև Ամերիկայում շրջապատված եմ հաճելի ու պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք ոչ միայն իրենց գործի մեծ գիտակն են, այլև կազմում են իմ մեծ թիմի մի մասնիկը: Հուսով եմ, հանդիսատեսն էլ արժանվույն կգնահատի մեր արած աշխատանքը և կկիսվի մեզ հետ իր տպավորություններով:
Սիրում եմ բոլորիդ շատ ու գիտեմ, որ այդ սերը փոխադարձ է:)) ♥» :


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը