ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագիրը
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ.
«Սրտի խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի, կինոյի եւ ասմունքի նշանավոր վարպետ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:
Մեզանից հեռացավ տաղանդավոր արվեստագետ ու պայծառ, անկեղծ մարդ, ով անձնվիրաբար ծառայելով հայ մշակույթին՝ իր կյանքը նվիրեց հայ պոեզիան սերունդներին հասցնելու եւ հայ թատրոնի դասական ավանդույթները շարունակելու գործին:
Վարպետի ստեղծած աբաջյանական ընդգծված ոճը, կմնա հայ բեմի ու ասմունքի պատմության եւ ժողովրդի հիշողության մեջ:
Անկեղծորեն կիսում եմ Վլադիմիր Աբաջյանի հարազատների ու մերձավորների վիշտը եւ ցավակցում նրանց»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը