Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք 

Առողջության պարտադիր ապահովագրությո՞ւն, թե՞ պատրանք. Վարդանյան

Հրապարակումներ

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրել է.

«Բոլոր իշխանական շչակներով հայտարարվում է 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱ մեկնարկի մասին: Սրան զուգահեռ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որտեղ արդեն իսկ թվային տեսքով ամարագրված է ԱՀԱ-ի ներդրումը, չնայած դեռ բժշկական ապահովագրության մասին օրենք էլ չունենք:

Իրականում ԱՀԱ-ից ի՞նչ սպասել և ի՞նչն է փոխվելու ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում, կեցության կենսամակարդակում, առողջության կառուցվածքում:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացին կունենա ավելի լավ առողջություն:

Այս և նմանատիպ հարցերի պատասխանները միանշանակ չեն, դրանք բազմաշերտ և բազնավեկտոր են:

Ներկայացնեմ ըստ էության.

Այսպիսով, առողջության պարտադիր ապահովագրության օրենքի հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀՀ-ում ներկայում առողջապահական համակարգում ակնառու է առողջապահության համակարգի կառավարման, առողջության առաջնային պահպանման օղակի, դեղորայքային քաղաքականության, տեղեկատվական համակարգերի, կադրերով ապահովման գործառույթների արդյունավետության նվազեցում», չնայած ամեն օր առողջապահության ոլորտի կառավարիչները հայտարարում են նոր բարձրունքների գրավման, նոր արդյունավետ ծրագրերի և աննախադեպ հաջողությունների մասին: Ստացվում է՝ երբ պետք է արդյունավետ են, երբեմն էլ՝ անարդյունավետ:

Վերջին հաշվով ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ առողջապահական ոլորտն արդյունավետ չի կառավարվում:

ՀՀ պետական բյուջեի առողջապահություն բաժին.

Այն, որ ՀՀ պետական բյուջեում առողջապահական ծառայությունների համար հատկացումները շեշտակի քիչ են մեր նման եկամուտներ ունեցող պետությունների համեմատ, դա անհերքելի փաստ է:

Հատկանշական է, որ առողջապահության ոլորտի կառավարիչների խոսույթը ապահովագրական ծառայությունների մասով չի համապատասխանում ՀՀ պետական բյուջեի թվերին, գումարների չափերին:

Այսպես, 2026թ. Պետական բյուջեն առողջապահական մասով այդքան էլ սփոփիչ չէ, չնայած հատկացվելիք ֆինանսական միջոցների որոշակի ավելացում ամրագրված է:

Ներկայացնեմ մի քանի անկյունաքարային թվեր:

2025թ-ի համեմատ 2026թ-ի Պետական բյուջեի առողջապահական բաժնին մասհանած գումարը ավելացել է շուրջ 43 մլրդ. դրամով, կամ 26%-ով, (2025թ.-ի 166,5 մլրդ. դրամից 210,9 մլրդ.դրամ ) կազմելով բյուջետային ծախսերի 5,9%-ը, 2025թ.-ի 4,9%-ի փոխարեն, իսկ ՀՆԱ-ի նկատմամաբ առողջապահական հատկացումները կազմում են 1,8%, 2025թ.-ի 1,5%-ի փոխարեն:

Հիշեցում, համաչափ պետական սոցիալական առողջապահական հատկացման նվազագույն սահմանաչափը ՀՆԱ-ի 4%-ն է:

2026 թվականի Պետական բյուջեի առողջապահական բաժինը տրոհված է 2 մասի.

«1202 - 11006 Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ» միջոցառում, որի համար նախատեսված է առողջապահական բաժինը գումարի շուրջ 62%՝ 129,9 մլրդ. դրամ,

մնացած 80,9 մլրդ. դրամը նախատեսված է պետական պատվերի և հանրային առողջապահական ծրագրերի համար:

2026թ.-ին նախատեսված է ապահովագրել շուրջ 1,7 մլն ՀՀ քաղաքացու, այդ թվում մոտ 537 000 65+ տարիքայի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների: Ակնհայտ է, որ պետական բյուջեից հատկացումները բավարար չեն լինելու, անգամ եթե մատուցվող ծառայությունների փաթեթը պետական պատվերի ծավալի չափով լինի:

Այստեղ օգնության է հասնում մոտ 330 հազար վարձու աշխատողներից գանձվելիք ապահովագրավճարը: Այն քաղաքացիները, ում համախառն աշխատավարձը 200,000 դրամից բարձր է, նույնպես 2026թ.-ին ապահովագրվելու են և վճարելու են պարտադիր ապահովագրավճար՝ ամսական 10,800 դրամ չափով: Հետևաբար, տարեկան կտրվածքով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից 2026 թվականին «հավաքել» շուրջ 43 մլրդ դրամ ապահովագրավճար:

ՀՀ կառավարությունը ապահովագրավճարն ինչ գույներով էլ ներկի և ինչ անունով էլ անվանի, միևնույն է, պետք է փաստենք, որ 2026 թվականից շուրջ 330 հազար մեր քաղաքացիների համար ևս մեկ լրացուցիչ «հարկ» է ավելանում:

Արդյո՞ք հարկ վճարող քաղաքացու համար ավելի որակյալ բուժծառայություններ են մատուցվելու, այ սա է հարցերի հարցը:

Մյուս կողմից, շատ ապասոցիալական մոտեցում է նախատեսվում ապահովագրավճարի չափի մասով: Անկախ ստացած աշխատավարձից, քաղաքացին վճարելու է հաստատագրված թիվ: Այսպես, 250,000 դրամ հաշվարկային աշխատավարձ (հարկերը, սոց վճարը ներառյալ) ստացող քաղաքացու ապահովագրավճարը կազմելու է իր աշխատավարձի 4,3%,-ը, 1 մլն. դրամ աշխատավարձ ստացողի համր՝ 1%, իսկ 5 մլն ստացողի համար՝ 0,2%:

Այսպիսի ապասոցիալական, անարդար մոտեցում իրեն սոցիալական հռչակած պետության պարագայում պարզապես աբսուրդի ժանրից է:

Դե, իհարկե, սոցիալական մեղմացուցիչ մեխանիզմներ էլ են նկարագրում, օրինակ «Զինծառայողների հիմնադրամին կատարվող վճարները մինչև 1.0 մլն դրամ ամսական աշխատավարձ ստացողների համար կնվազի և կսահմանվի ամսական 1000 դրամ»՝ նախկին մոտ 5,500 դրամի փոխարեն: Սակայն անգամ նման գործիքներ կիրառելը չի վերացնում սոցիալական անարդարությունը:

Հիշեցում.

ՀՀ-ում քաղաքացիները իրենց գրպանից վճարում են առողջապահական ծախսերի շուրջ 84%-ը: ՀՀ կառավարիչները մեզ հավատացնում են, որ ապահովագրության ներդրումով այն կնվազի մինչև 25%, ասել կուզեն, որ քաղաքացիների գրպանից կատարվող ծախսերը պակասելու է 550 մլրդ. դրամով: Սակայն առողջապահական ապահովագրության մասով պետական բյուջեից սուբսիդավորումը անգամ 2029 թվականի համար զգուշությամբ ամրագրված է ընդամենը 300 մլրդ. դրամ: Տպավորություն է, որ իրենց ներկայացրած թվերը չեն համադրել իրենց իսկ խոսքի հետ:

ՀՀ առողջապահության նախարարություն, առողջության պարտադիր բժշկական ապահովագրությունը ՀՀ քաղաքացու համար․

Ավելի մատչելի և հասանելի է դարձնելո՞ւ բժշկական ծառայությունները,

Այլևս չարորակ նորագոյացությունով տառապող հիվանդների ընտանիքները աղետալի, աղքատացնող ծախսերի հետ չեն առերեսվելո՞ւ,

Ավելի լավ պոլիկլինիկական ծառայություն է լինելո՞ւ,

և, ամենակարևորը, ավելի քիչ են բնակիչները հիվանդանալո՞ւ և քիչ են լինելո՞ւ մահերը։

Նիկոլ Փաշինյան, տպավորություն է, որ կրկնելու ենք մեր հարևան Վրաստանի սխալները: Ներկայացվում է, որ առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ է ձևավորվում, սակայն ծառայությունների ծավալը չի ամրապնդվում դրանց խորությամբ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիները շարունակելու են գրպանից մեծ ծախսեր կատարել առողջապահական ծառայություններ համար և մեր կյանքում առանձնապես փոփոխություն չի լինելու:

Հ.Գ. Աշխատող և միջին կենսամակարդակ ունեցողներին «նվեր» կմնա «նոր հարկը» հին պրոբլեմների հետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
Ամենադիտված