Ռեինկարնացիա. «Աղ ու հացով ապրենք, անաղուհաց չլինենք»
Հասարակություն
«Ռեինակարնացիա» խումբն այսօր լրագրողներին և երկրպագուներին դիմավորեց «աղ ու հացով»: Խումբը ներկայացրեց իր նոր՝ «Աղ ու հաց» վերնագրով ձայնասկավառակը, որն ի տարբերություն այլ ձայնասկավառակների՝ չի վաճառվում: Այո՛, 3000 օրինակ ձայնասկավառակները ոչ թե վաճառվելու են, այլ անվճար տրվելու են խմբի բոլոր սիրահարներին:
Խմբի վոկալիստ Ռոլանդն ասաց, որ ձայնասկավառակի վերնագիրը պայմանավորված է այնտեղ տեղ գտած համանուն երգով.«Ուրիշի հետ ոնց վարվես՝ ինքդ քեզ կտեսնես, ու հավատքդ չկորցնես, ինչքան ոսկի տեսնես…աղ ու հացով ապրենք, անաղուհաց չլինենք»: Այս տողերն են հնչում երգում ու բնորոշում ձայնասկավառակի անվճար լինելը: Ինչպես Ռոլանդը նշեց՝ «Աղ ու հացը չի վաճառվում: Մի քիչ էլ պետք է ուշադրություն դարձնել սրտին»:
Խմբի մենեջեր Արամ Սուջյանը նշեց, որ եթե խմբի երկրպագուներից ինչ-որ մեկը չկարողանա ստանալ «Աղ ու հաց» ձայնասկավառակի 3000 օրինակից մեկը, ապա երգերը հնարավոր է լավ որակով ներբեռնել www.REINCARNATION.am կայքից:
Ռոլանդը նաև նշեց, որ տվյալ ձայնասկավառակի միջոցով ցանկանում է ցույց տալ մի շարք խնդիրներ. «Այս քաղաքն ինձ համար շատ թանկ է, այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հուզում են ինձ… մարդիկ տխուր են, քանի որ սիրում ենք կյանքը բարդացնել, շատ ենք խոսում, շատ եք բամբասում»,-նշեց երգիչն ու ավելացրեց, որ ամեն ինչում ժյուրի լինել ցանկացող մեր ազգի համար միգուցե այս ձայասկավառակը հայելի լինի, որի միջոցով առաջին հերթին կտեսնենք մեր թերությունները:
Ռեինկարնացիայի երկրպագուներին շտապենք ուրախացնել ևս մեկ նորությամբ: Մեկ ամիս հետո լույս կտեսնի նաև խմբի DVD-ն, որտեղ ընդգրկված կլինի Ռեինկարնացիայի անցյալ տարվա հոբելյանական համերգը, ինչպես նաև տեսաշար, որը պատմում է խմբի շրջագայությունների մասին:
Նյութը՝ armstar.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը