Մեր նպատակն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ. Վրաստանի նախագահ
Վրաստան
Վրաստանի նախագահ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ երկրի ռազմավարական նպատակն է դառնալ Եվրոպական միության լիիրավ անդամ։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի մասը լինելը վրաստանցիների սերունդների երազանքն է և պատմական շարունակություն ունի։
«Մենք ուզում ենք լինել Եվրոպական Միության անդամ, Եվրոպայի մի մասը։ Դա մեր նախնիների ցանկությունն էր, և մեր ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել՝ դրան հասնելու համար», — ասել է Կավելաշվիլին «Աջարիստան» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եվրոպական ինտեգրացիայի գործընթացը պետք է ընթանա ազգային ինքնության և արժեքների պահպանմամբ։ Նախագահը նշել է, որ ներկայում եվրոպական ինտեգրման իրական գործընթացը դեռ չի մեկնարկել։ Ավելի վաղ Կավելաշվիլին հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում ներգրավվելը կդառնար Վրաստանի համար աղետալի սխալ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան