Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի 2013թ. ծրագրերը

Հայաստան

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2012թ. կատարված աշխատանքները եւ 2013թ. ծրագրերն ու անելիքները:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին եւս շարունակվել են համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տեւողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման եւ մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:

Ներկայացնելով հավաքագրումների ցուցանիշները՝ Ա. Անդրեասյանը նշեց, որ 2012 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 20.36 մլրդ դրամ (78.9 %)՝ նախորդ տարվա համեմատ 830 մլն դրամով ավելի: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.29 մլրդ դրամ (97,8 %)՝ 520 մլն դրամով ավելի 2011թ. ցուցանիշի համեմատ: Տարվա ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններով ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 7.14 մլրդ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ՝ 2011թ. համեմատ 1.56 մլրդ դրամով ավելի:

Տարվա ընթացքում կառուցվել, վերականգնվել եւ վերանորոգվել են շուրջ 503.8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ եւ ջրատարներ, այդ թվում՝ խմելու ջրագծեր՝ 398.1 կմ, կոյուղու կոլեկտորներ՝ 20.8 կմ, ոռոգման ջրանցքներ եւ ջրատարներ՝ 84.9 կմ։

Ոռոգման համակարգի համար կարեւոր նշանակություն է ունեցել այս տարի Մարմարիկի ջրամբարի շահագործումը: Վերականգնված ջրամբարը թույլ է տալիս կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ջրաքանակ, ինչպես նաեւ գարնանային վարարումների ընթացքում կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը: Մեկնարկել է Կապսի անավարտ ջրամբարի կառուցման համար նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի շինարարության, ինչպես նաեւ Վեդու ջրամբարի կառուցման նպատակով դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում:

Շարունակվել են Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքները եւ հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։

Նշվեց, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2012թ-ին առաջին անգամ ոռոգման համակարգի ընկերությունների կողմից գանձումը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 340 մլն դրամով:

Անդրադառնալով խմելու ջրի ոլորտում կատարված աշխատանքներին՝ Ա. Անդրեասյանը նշեց, որ «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում միջինում առնվազն 1 ժամով ավելացել է ջրամատակարարման տեւողությունը: Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների բաժանորդների մոտ տեղադրված են 638 հազ. 500 ջրաչափական սարք՝ 2011 թ. համեմատությամբ 13,7 հազարով ավելի: Ջրաչափերով ապահովվածությունը կազմում է 87.1%։ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ավարտվել են Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում, կառուցվել են պոմպակայաններ՝ Սեւան եւ Գավառ քաղաքներում։

Խոսելով 2013թ. անելիքների մասին՝ Ջրտնտպետկոմի նախագահը նշեց, որ այս տարի եւս կշարունակվեն համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ապահովման ուղղությամբ աշխատանքները: Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով 2013թ. նախատեսվում է շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում։ Կնախապատրաստվեն ջրամբարաշինության եւ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ KfW բանկի ֆինանսավորմամբ կիրականացվեն ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանը, ինչպես նաեւ ներդրումային եւ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ուսումնասիրություններ։ Կշարունակվեն նաեւ խմելու ջրի կայուն եւ հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացման, խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման ու կառուցման աշխատանքները:

Փոխվարչապետը կարեւորեց համակարգի ընկերությունների արդյունավետ աշխատանքը` նկատելով, որ դրանից է մեծապես կախված համակարգի անխափան գործունեությունը: Նշելով, որ 2012թ-ը ոռոգման ոլոտի համար բավականին բարդ տարի էր` պայմանավորված սակավաջրությամբ, փոխվարչապետը նկատեց, որ, այնուամենայիվ, հաջողվեց ջրաքանակի անհրաժեշտ պահանջարկը բավարարել: Ըստ նրա` գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:

Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ոլորտում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետ կատարումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված