«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հասանելի կլինի այս շաբաթ
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը՝ հունվարի 19-ին: Այն այժմ տպարանում է՝ պատրաստ տպագրության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից:
Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով և ուղարկվել տպագրության: Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ ժլատ է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին