Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք 

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի. պատգամավոր

Հրապարակումներ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացներն այլևս չեն կարող դիտվել որպես մասնավոր նախաձեռնություններ կամ անհատական կարծիքներ։ Մենք կանգնած ենք պետականորեն համակարգված և վտանգավոր քաղաքականության առաջ, որն իր բնույթով ուղղված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և պատմական հիմքերի խարխլմանը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։

«Գործող իշխանությունը՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գիտակցված և հետևողական քայլերով փորձում է պառակտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հարվածել նրա հեղինակությանը և զրկել այն իր հազարամյակներով ձևավորված համազգային ազդեցությունից։

Սա պարզապես ներքին հակասություն չէ․ սա՝ պետականության դեմ ուղղված քայլ է։

Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պետական համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց վարքով և խոսքով բացահայտ լկտիություն ու արհամարհանք դրսևորում ՝ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։ Նրանք իրենց ցինիկ հռետորաբանությամբ և գործողություններով, փորձում է ստեղծել հակադրություն՝ եկեղեցու ներսում և հասարակության լայն շերտերում։

Սա վտանգավոր և անթույլատրելի ընթացք է, որը կարող է բերել խորը ներազգային պառակտման և թուլացնել ազգային ինքնության հիմքերը։

Պետք է հստակ և պատասխանատու կերպով արձանագրել․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարել փորձած ոչ մի իշխանություն երբեք չի կարողացել հաղթանակ տանել։

Պատմությունը շատ դաժան է եղել բոլոր այն առաջնորդների հանդեպ, ովքեր փորձել են պայքարել իրենց ժողովրդի հավատքի, լեզվի և մշակույթի դեմ։ Նույն ճակատագիրն անխուսափելիորեն սպասում է նաև այս իշխանությանը, եթե այն չդադարեցնի այդ վտանգավոր գործընթացը։

Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր ամրոցը։ Այն գոյատևել է առանց բանակի, առանց պետականության, առանց նյութական հզորության, որովհետև ունեցել է մեկ անսասան հենարան՝ հայ ժողովրդի հավատքն ու նվիրվածությունը։ Այդ հավատքը չկարողացան կոտրել սուլթանները, ցարերը, բոլշևիկները և բռնապետերը։

Չի կարողանա կոտրել նաև ժամանակավոր այս իշխանությունը։

Եկեղեցու դեմ մղվող այս քարոզչական և վարչական պայքարը ոչ թե «վերափոխման» նշան է, այլ՝ վտանգավոր հակապետական մտածողության արտահայտություն։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և մեր պետական շահերին՝ քանի որ պառակտում է հասարակությունն այնտեղ, որտեղ պետք է լինի միասնություն։

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի։

Պետական պաշտոնյաները, որոնք իրենց խոսքով կամ գործողությամբ ներգրավված են այդ գործընթացում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե այս իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա կկրի ոչ միայն քաղաքական, այլև պատմական պատասխանատվություն՝ իր ժողովրդի հոգևոր սյուները խարխլելու համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայության ինքնության անկոտրում հենարանը։

Այդ հենարանը կոտրել փորձող ցանկացած իշխանություն դատապարտված է պատմական պարտության»,-գրել է պատգամավորը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
Ամենադիտված