Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ 

«Առավոտ». Միտինգային հրապարակի հերոսը պարտավոր է հասկանալ, որ մեկ անգամ հերոսանալուց հետո նա այլևս հիվանդ մարդ է

Հայկական Մամուլ

«Դեռևս բրեժնևյան երանելի տասնամյակներում մոսկովյան քաղքենին՝ մեր պատմական ճակատագրին անգետ և անգիտացող, մեր նացիոնալիզմը տեսնում էր մեր միատարրության մեջ, և մոսկովյան բյուրոկրատը այդ միատարրությունը քայքայելու քաղաքականության անհաջող փորձ էր անում: 88-ի դեպքերի ժամանակ այստեղ էլ մեզ սպառնացին այսպես՝ մի պարծեցեք ձեր միատարրությամբ, մենք կարող ենք և կստեղծենք այլ ժողովուրդներ ձեր իսկ մսից և արյունից: Իշխողները լավ գիտեն, թե միակամ բանակները դժվարությունների ճնշման տակ ինչպես են քայքայվում, որ քայքայիչ ցեցը բոլոր և բոլոր բանակների մեջ կա: Մենք հիմա պետք է հաղթահարենք մեր կուսակցական, անձնական և դասային էգոիզմը, կարողանանք վեր լինել ինքներս մեզանից, այլապես հողմերին կտանք մեր ժողովրդի հենց այսօրը, որ կոչվում է հայոց պետականություն:

Ե՛վ իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ամենաուղղափառ ՀՀՇ-ականների, և՛ Դաշնակցության, և՛ մյուս ընդդիմադիր ուժերի ու նրանց մեջ հատկապես այնպիսիների, որոնք իրենց համար գործ են դարձրել ընդդիմությունը՝ հանուն ընդդիմության, բոլոր-բոլորիս մեջ ես տեսնում եմ այն կարողությունը, որ ի զորու կլինենք հանդուրժել միմյանց՝ այսօր կուրծքներս ճնշող ճիչը գերմարդկային ջանքով վաղվան պահել, հասկանալ, որ շատ ու շատ դեպքերում միջոցը մենք լցնում ենք ո՛չ մեր խոսքով, հրապարակը զբաղեցնում ենք ո՛չ մեր խաղերով, որ մենք խաղալիք ենք այլ՝ ոչ բարեկամ ուժերի ձեռքին: Խորհրդարանային բեմի և միտինգային հրապարակի յուրաքանչյուր հերոս պարտավոր է հասկանալ, որ մեկ անգամ հերոսանալուց հետո նա այլևս հիվանդ մարդ է, որ նա փառքի աղի ջուր է խմել, որ նա պարտավոր է լռել ամիսներով, մաքրվել, փառքի աղմուկը թոթափել ականջներից, ծով բազմությունների հիացմունքը սրբել իր աչքերից և վերադառնալ իր սթափ վիճակին՝ վերագտնել իր իրական կարողությունների չափը, այլապես իր կործանումը կործանումն է նաև ամբողջ բազմությունների:

Ավերված երկրի, ազգային մեծ աղետի՝ տեղահանված ժողովրդի, փախստական ժողովրդի պատկերի առջև մենք պարտավոր ենք նույն ճիչը ճչալ, մի դեմքի, մի խոսքի գալ: Պարտավոր ենք միմյանց արատների և թերացումների առջև գոնե մի քանի ամսով կույր և խուլ լինել...

Կաթոլիկ ու լուսավորչական, դաշնակ ու ռամկավար, հայախոս ու թրքախոս, բուրժուա և չքավոր մեծ զարհուրանքի մեջ, մեծ գաղթի ճանապարհներին միասին էինք, միմյանց վերքեր էինք լիզում: Ի՞նչ է, բուժեցինք, կազդուրեցինք, որպեսզի նորից միմյանց կոկո՞րդ կրծենք, թվացյալ փառքի ու հացի փա՞յ խլենք միմյանցից, ինքներս մեր ամբողջությունը և այդպիսով կայանալիք հայրենիքի զորությո՞ւնը ծվատենք, մերպեսներին պատմությունը չի՞ կոչի հիմարներ:

Այս նեղությունից, միևնույն է, դուրս ենք պրծնելու: Միայն ազգովի:

Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել և զբաղված ենք բոլորովին այլ բաներով: Թող մեր այսօրվա վարքը այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի, կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել:

Չտրոհենք անտրոհելին. և՛ այսօր, և՛ վաղը մենք միմյանց ենք պատկանում»,- «Առավոտ»-ը խմբագրականում ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի խոսքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ամենադիտված