Բոլոր տուժած ուսանողները գտնվում են բժիշկների հսկողության ներքո. Բրյուսովի անվ. համալսարան
Հրապարակումներ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած մեր ուսանողների առողջական վիճակը կայուն է։ Բոլոր տուժած ուսանողները գտնվում են բժիշկների հսկողության ներքո. նկատվում է դրական առաջընթաց։ Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում երեկ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկը երեկ վիրահատության է ենթարկվել։
Հիշեցնենք, որ երեկ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին էքսկուրսիայի տարած «BUS VOYAGE» ընկերության ավտոբուսներից մեկը Հաղարծին վանական համալիրից վերադառնալիս ճանապարհին կողաշրջվել էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, պատճառը եզրային հողի փլուզումն է եղել։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան