Թուրքիան Սիրիայում տնտեսական ահաբեկչություն է գործում
ԱՐԽԻՎ
Սիրիան մեղադրել է Թուրքիային «տնտեսական ահաբեկչության մեջ», նշում է Ria Novosti գործակալությունը:
«Թուրքական կառավարությունն օգտվել է սիրիական բնակչության ցավերից իրավունքների խախտման և տնտեսական ահաբեկչության համար՝ գողանալով շուրջ 1500 դեղագործական և արտադրական սարքավորումներ, որոնք ապամոնտաժել և տեղափոխել է Թուրքիա»,- հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին միջազգային կազմակերպության անվտանգության խորհրդի՝ ահաբեկչության հետ կապված բաց քննարկումների ժամանակ:
Ջաֆարիի խոսքերով՝ «այդ հանցագործություններն ուղղված են սիրիացի ժողովրդի բարգավաճման և զարգացման դեմ, որոնք պետք է քննադատվեն այնպես, ինչպես ինչպես մենք քննադատում ենք յուրաքանչյուր ահաբեկչական գործողություն, որը բերում է մարդկային զոհերի և ավերածությունների»: Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Թուրքիային այս գործողությունների համար և պահանջի վերադարձնել գողոնը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)