Սիրիան քիմիական զենք չի կիրառել իր քաղաքացիների դեմ. ԱՄՆ
ԱՄՆ
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե Բաշար Ասադի կառավարությունը քիմիական զենք է կիրառել իր քաղաքացիների նկատմամբ:
Քիմիական զենքի կիրառման ենթադրվող միջադեպերի մասին մամուլում հայտնված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ասված է խորհրդի ներկայացուցիչ Թոմմի Վիետորի հայտարարության մեջ, մեջբերում է BBC-ն:
Միաժամանակ Վիետորը կրկնել է այլ ամերիկացի պաշտոնյաների խոսքերն այնմասին, որ եթե Բաշար Ասադի ռեժիմը քիմիական զենք կկիրառի իր քաղաքացիների նկատմամբ, Ասադի վարչակազմը դրա համար կեթարկվի պատասխանատվության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)