Ամերիկայի կրթական համալիրներում հրաձգությունները շարունակվում են
ԱՄՆ
Արևելյան Կենտուկիում երկու մարդ է սպանվել քոլեջում հրաձգության ժամանակ: Ոստիկանությունը նշել է, որ Կենտուկիում գտնվող Հազարդի հասարակության և տեխնիկայի քոլեջի մոտ գտնվող ավտոկայանատեղիում հրաձգության ժամանակ նաև մի դեռահաս է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Sky News լրատվական գործակալությունը:
Ոստիկանությունը հսկողություն է հաստատել քոլեջի վրա, սակայն հրաձգության պատճառները դեռևս պարզ չեն:
Մինչ այդ ևս մեկ հրաձգություն էր տեղի ունեցել: 40 տարեկան ադմինիստրատորը էր վիրավորվել Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում գտնվող Բիզնեսի և արվեստի Սթիվենսի համալսարանում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Հրաձգությունից հետո կրակողն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը նշել է, որ կրակողը համալսարանի ուսանող է եղել և նախկինում աչքի չի ընկել քրեական գործողություններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)