Սաունան խանգարում է հայր դառնալ
Հասարակություն
Հաճախակի այցելությունները սաունա բացասաբար են անդրադառնում տղամարդու վերարտադրողական կարողությունների վրա: Այս մասին պատմում է Ուկրաինայի ընտանիքի ինտիմ բժշկության կլինիկայի գլխավոր բժիշկ-սեքսոլոգ Յուրի Զասեդան, փոխանցում է Podrobnosti.ua-ն:
Սաունա կատարած այցելությունները տղամարդուն ժամանակավորապես անպտուղ են դարձնում: Նման էֆեկտ ունեն նաև որոշակի ժամանակահատվածում հաճախակի ընդունվող տաք լոգանքները, պարզաբանում է մասնագետը: Տղամարդու օրգանիզմը բարձր ջերմաստիճանին արձագանքում է սերմի արտադրության նվազմամբ և սպերմատոզոիդների շարժունակության սահմանափակմամբ:
Բժիշկը խորհուրդ է տալիս հայրանալ պատրաստվող տղամարդկանց ձեռնպահ մնալ սաունա այցելելուց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը