Պարզվում է՝ նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չէ, որ Վաղարշապատում սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել․ Տիգրան Աբրահամյան
Հրապարակումներ
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չի, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել:
Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն ևս չի ներկայացել:
ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան