Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Մի՛ վախեցեք և պայքարե՛ք․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

Հրապարակումներ
Կալանքի տակ գտնվող՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից․
 
«Ուղերձ զինակիցներիս և արժանապատիվ հայորդիներին մասնավորապես՝ երիտասարդությանը:
 
Հարազատ զինակիցներ, արժանապատիվ ազգակիցներ։ Ձեզ եմ դիմում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում եմ ժամանակավորապես և հայտնվել եմ իմ հայասիրության անկաշառ և անփոփոխ դիրքորոշման և հայրենավաճառներին սուր քննադատության ենթարկելու համար։
 
Թերևս ոչմեկի համար գաղտնիք չի հանդիսանում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը իր ավազակախմբով հանդերձ տարիներ շարունակ ցանկացել են ինձ ձերբակալել ու մեկուսացնել։ Իրենց այդ հանցավոր նպատակին հասնելու համար նրանք չեն խորշել և ոչ մի ապօրինի քայլից, նրանց չի զսպել և չի կանգնեցրել ոչ մի բարոյական նորմ։ Չհարգելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և ոտնահարելով խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հանրահռչակ բոլոր սահմանումները՝ ի վերջո նրանք ինձ ձերբակալեցին սրբազան շարժման առաջնորդների դեմ ծավալված աննախադեպ բռնաճնշումների շրջանակներում՝ ահաբեկչության նախապատրաստման և սահմանադրական կարգի տապալման փորձի շինծու մեղադրանքով։
Ահավասիկ, մենք ահաբեկիչներ չենք։ Մենք ազատաբերներ ենք, ազատարարներ, և ժամանակն ամենա ճշգրիտ պատասխանը կտա։ Բայց խոսքս այդ մասին չէ, խոսքս պայքարի և հաջողության, ապագայի մասին է, որտեղ դուք եք Հայաստանի տերը։
 
Իմ հարազատ զինակիցներ, իմ սիրելի երիտասարդություն, մենք մեր հայրենիքը չենք սիրել նրա համար, որ նա հաղթանակած էր, և այսօր էլ նեղության ժամանակ չենք լքում նրան ու հեռանում։ Բարձր ազգային ինքնագիտակցությամբ կանգնած ենք մեր հողին, և պայքարը ինքնանպատակ չէ։ Մեր ընդդիմախոսների ասածով՝ նեղ անձնական չէ (ինչքան էլ ես անձնապես այդ կերպ ընդունելու գաղափարական հենք և շարժառիթ ունեմ), այլ այն ամբողջապես անանձնական է և ընդհանուր։ Այն՝ մեր ծնկած Հայրենիքը ոտքի կանգնացնելու և հոգեվարքի մեջ գտնվող մեր պետականությունը վերականգնելու, վերանորոգելու համար է։
 
Մի վախեցեք, երբ ես ձեզ նման երիտասարդ էի, ես ինքս չվախեցա՝ ոչ բազմաթիվ սպառնալիքներից, ոչ այդ սպառնալիքների կյանքի կոչումից, ոչ այն ժամանակվա իշխանությունների կողմից ձերբակալված լինելու և այնուհետև Վրաստանին արտահանձնելու հանգամանքից, ոչ առավել ևս՝ վրացական այն ժամանակվա հայատյաց իշխանությունների բռնաճնշումներից և գրեթե հնգամյա բանտարկությունից։
 
Մի՛ վախեցեք։ Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իմ ուղերձի ամենակարևոր մեսիջը, գլխավոր շեշտադրումը սա է՝ մի՛ վախեցեք և պայքարե՛ք։ Պայքարեք և արդյունքը չի ուշանա։ Հիշե՛ք՝ Աստված սիրում է խիզախներին ու հանդուգներին։ Ի վերջո՝ մի վախեցեք, հանդգնե՛ք և գործե՛ք։ Գործեք ի շահ ձեր իրավունքների և ապագայի։ Գործեք ի շահ Հայաստանի հանրապետության և հանուն այդքան շահարկված խաղաղության։
 
Հիշե՛ք՝ խաղաղությունը երբեք վախկոտներին չի տրվել ու երբեք չի տրվելու։ Իսկ ՀՀ իշխանություններն իրենց բազմաթիվ թերությունների հետ մեկտեղ նաև վախկոտներ են՝ բառի բուն իմաստով։ Մի վախեցեք ռեժիմից, նրա բռնաճնշումներից ու վախերից։ Այս ամենը ոչ թե նրանց ուժեղության ու անպարտելիության, այլ նրանց վախերի՝ թուլության և սնանկ լինելու մասին է խոսում։
 
Մի վախեցեք և երբեք չտրտնջաք դժվարություններից։ Նամանավանդ՝ չմատնվեք անգործության, հղում անելով «ինչ-որ բան փոխելու անհնարինության» թշնամական քարոզչաթեզերին։ Քրիստոնյա հայաստանի կործանման և աշխարհի քաղաքական քարտեզից վերացման գործընթացը կանգնեցնել և այն ճիշտ՝ 180 աստիճանով շրջել հակառակ տրամաբանության ուղղությամբ ոչ միայն հնարավոր է ու իրավագործելի, այլև՝ մենք դա արդեն իսկ սկսել ենք։
Վստահորեն եմ ասում՝ միասնական ու միահամուռ ջանքերով մենք այն կհասցնենք բարեհաջող ու տրամաբանական ավարտին։ Մենք անպատկերացնելիորեն ուժեղ ազգ ենք, և մեր ազգային կարողությունները, ցավոք, մինչ օրս բացահայտված չեն։
 
Սատանան այդքան վախենալու չէ, ինչքան որ թվում է։ Ամեն ինչ լավ է լինելու՝ մի՛ վախեցեք։ Շատ անգամներ եմ նշել, որ մեր ընթացքը անկասելի է։ Եկել եմ վերահաստատելու ժամանակի փորձությամբ ապացուցված այս անհերքելի, գրեթե աքսիոմատիկ ճշմարտությունը։
 
Այո, քաղաքական բռնաճնշումները, ճաղերն ու բանտախուցը ի վիճակի չեն կասեցնել մեր ընթացքը»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված