Հրդեհից հետո KFC-ն հանդես է եկել հայտարարությամբ
Հրապարակումներ
Կոմիտասի պողոտայում գործող KFC-ում բռնկված հրդեհից հետո ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Շնորհակալ ենք ձեր հոգատարության և արձագանքների համար:
Տեղեկացնում ենք, որ ոչ մի աշխատակից, ոչ մի հյուր, ոչ մի անձ չի տուժել հրդեհից:
Ի պատասխան հասարակության շրջանում տարածվող նյութերի և անհանգստությունների, պաշտոնապես հայտարարում ենք, որ KFC ռեստորանային ցանցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Իսկ ձեր սիրելի Կոմիտաս 60/2 KFC-ի մասնաճյուղը արտաքին հարդարման աշխատանքները ավարտելուց հետո մոտ օրերս կվերաբացվի: Ռեստորանի ներքին հարդարումը հրդեհից չի տուժել»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան