Իշխանություններն արդեն 7 ամիս է՝ չեն բացահայտում իմ ընտանիքին պատկանող ավոտմեքենան այրելու իրական պատվիրատուներին․ Գևորգ Ստեփանյան
Հրապարակումներ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Լրացավ 7 ամիսը՝
Իրենց ընդդիմախոսներին շատ օպերատիվ, նույնիսկ գիշերով ձերբակալող, կալանավորող, քրական գործերով փակող իշխանություններն արդեն 7 ամիս չեն բացահայտում իմ ընտանիքին պատկանող ավոտմեքենան այրելու իրական պատվիրատուներին ու ծածկադմփոց են անում։
Ուղիղ 7 ամիս առաջ՝ չկարողանալով մարսել քաղաքապետարանի կոմից իրականացվող կոռուպցիայի ու թալանի բացահայտումները, դիմեցին հերթական ճղճիմ քայլին ու ահաբեկչական գործողություն իրականացրեցին։
Իրենց կարճ խելքով՝ ուզում էին ճնշում գործադրել, բայց դե իբր նորաձև կրթվողների ուղեղը այդպես էլ չի մտնում, որ նման ստորաքարշ ձևերով չեն կարողանալու լռեցնել կամ վախեցնել։
Ա՛յ քաղաքական խեղկատակներ, ոչի՛նչ, ձեր իշխանությանն էլ մի 7 ամիս բան մնաց, էդ ժամանակ ժողովուրդը ձեզ ցույց կտա ձեր իրական տեղը, այսինք պատմության աղբանոցը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան