Ղրիմում հայտնաբերվել է անհետացած հայկական ուսումնարան
Գիտություն և Մշակույթ
Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում վերանորագման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարմարե սալաքար, վրան հայատառ արձանագրությամբ. «ԿԱՌՈՅՑ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆՍ ՅՈՎԱԿԻՄ ԱՂԱ ՍԷՖԵՐԵԱՆ 1891Թ.»
Крымская газета թերթում նշված է, որ սալաքարը հայտնաբերվել է շինության մուտքի մոտ, ուր կառուցվելու է եկեղեցու ծխական դպրոցը:
Հովակիմ Սեֆերյանը հայ բարեգործ էր, ում հովանավորությամբ Սիմֆերոպոլում 1892թ. կառուցվել էին ծխական ուսումնարանի օրիորդաց բաժինը, հայկական եկեղեցի և այլ կառույցներ:
Եվպատորիայի հայ համայնքի անդաները մտադիր են հայտնաբերված հուշաքարը տեղադրել եկեղեցու ծխական դպրոցի մոտ, որը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)