Սրբազանը այսօր մարտնչում է խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված. Տեր Սարգիս
Հրապարակումներ
Տեր Սարգիս Սարդարյանը գրում է․
«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեցեցին տոնում է Ս. Միքայել և Ս. Գաբրիել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը:
Այսօրը նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անվանակոչության տոնն է:
Այդ առիթով շնորհավորում ենք Սրբազան հորը, ում հոգևոր ծառայությունը նման է Միքայել Հրեշտակապետի անվեհեր ու արդար պայքարին՝ հանուն ճշմարտության և լույսի։
Ինչպես Միքայել հրեշտակապետն է երկնային զորքերով ընդդեմ խավարի զորաց ելնում, այդպես էլ մեր սիրելի Սրբազանը այսօր մարտնչում է ներկա խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված:
Մեր աղոթքն է, որ Տերը առավել զորացնի Սրբազան հորը, պարգևելով հոգու տոկունություն հաղթահարելու չարի բոլոր մարտահրավերները»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru