«Դա ես չեմ»․ Արմեն Փամբուխչյանը զգուշացնում է
Հրապարակումներ
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․
«Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։
Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։
Խնդրում եմ՝
— Չպատասխանել նման հաղորդագրություններին,
— Չսեղմել հղումների վրա,
— Չտրամադրել անձնական տվյալներ։
Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru