Այսօր Միքայել Սրբազանի անվանակոչության տոնն է․ նրա հոգևոր ծառայությունը նման է Միքայել հրեշտակապետի անվեհեր ու արդար պայքարին․ Մարինե Դեինյան
Հրապարակումներ
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Միքայել և Ս. Գաբրիել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը: Այսօրը նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անվանակոչության տոնն է: Այս մասին գրում է օպերային երգչուհի Մարինե Դեինյանը։
«Շնորհավորում եմ Սրբազան հորը, ում հոգևոր ծառայությունը նման է Միքայել Հրեշտակապետի անվեհեր ու արդար պայքարին՝ հանուն ճշմարտության և լույսի։
Մեր աղոթքն է, որ Տերը առավել զորացնի Սրբազան հորը, պարգևելով հոգու տոկունություն հաղթահարելու չարի բոլոր մարտահրավերները:
Տեր մի ներիր նրանց քանզի լավ գիտեն, թե ինչ են անում»,– նշել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան