Պենտագոնի ղեկավարը հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ
Աշխարհ
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հանդիպել է Հռոմի պապի հետ, հայտնում է Asocciated Press լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել շուրջ 1000 մարդ: Հռոմի պապը սկզբում իր ողջույնի խոսքն է ուղղել ներկաներին: Այնուհետև Պանետան իր շնորհակալական խոսքն է ուղղել Հռոմի պապին խաղաղության կոչերի համար: Հիշեցնենք, որ Հռոմի պապը Նոր տարվա իր ելույթի ժամանակ կոչ էր արել Սիրիայի հակամարտող կողմերին վերջ տալ արնահեղությանը և միջազգային հանրությանը դիմել է կոնֆլիկտին վերջ տալու համար իրենց բոլոր հնարավորությունները ներդնելու կոչով:
Պանետան, ով Հռոմ է այցելել եվրոպական շրջագայության շրջանակներում, հանդիպում կունենա երկրների պաշտպանության նախարարների հետ, որտեղ կքննարկվեն հարցեր՝ կապված Աֆղանստանի և Մալի կոնֆլիկտների հետ: Սա Պանետայի վերջին այցն է եվրոպական երկրներ՝ որպես Պենտագոնի ղեկավար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)