Կուբայի իշխանություններն ընդունել են երկրում խոլերայի համաճարակի տարածման փաստը
Աշխարհ
Կուբայի իշխանությունները հունվարի 15-ին հայտարարել էին Հավանայում խոլերայի համաճարակի բռնկման մասին, գրում է CNN-ը: Կուբայի առողջապայության նախարարության տեղեկություներով՝ արդեն արձանագրվել է խոլարով վարակվելու 51 դեպք: Դեռևս հայտնի չէ, թե եղել են արդյոք դրանց թվում մահացու ելքով դեպքեր: Հայտնի է, որ դեռևս դեկտեմբերին խոլերայից մահացել էր 46-ամյա մի տղամարդ:
Նախարարությունը կարծում է, որ համաճարակը բռնկվել է քաղաքում սննդամթերքը սանիտարահիգիենիկ մշակման չենթարկելու արդյունքում:
Տեղի բնակիչները հաստատել են, որ իշխանությունները տեղերում փակել են մթերքի վաճառքի բոլոր վրանները: Քաղաքում թույլատրվում է միայն հերմետիկ փաթեթավորված ջրի վաճառքը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)