Նախագահը ցավակցել է Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա սիրված դերասան և ասմունքող, հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:
Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան:
Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Աբաջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատող թատերասեր հասարակայնությանը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը