Ալեքսանդրիայում տան փլատակներից 14 դիակ է հանվել
Աշխարհ
Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում այսօր փլուզված բնակելի տան փլատակների տակից փրկարարներն արդեն դուրս են բերել 14 մարդու դիակ, գրում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության ղեկավար, գեներալ Աբդալազիզ Թաուֆիքը:
8-հարկանի բնակելի տունը փլվել էր լուսաբացին, երբ մարդիկ դեռևս քնած էին: Որոնողա-փրկարարական աշխատանքերը դեռևս շարունակվում են, իսկ մասնագետները փորձում են պարզել փլուզման պատճառները` հաշվի առնելով, որ շենքը կառուցվել էր ընդամենը 5 տարի առաջ: Ինչպես արդեն տեղեկացրել են Ալեքսանդրիայի նահանգապետությունից, շենքը կառուցվել էր առանց համապատասխան թույլտվության: Շինության տերը ձերբակալվել է:
Փրկվել հաջողվել է դեռևս միայն 8 մարդու: Առկա տեղեկությունների համաձայն` փլատակների տակ դեռ կա շուրջ 25 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)