Հայտնաբերվել է վայրը, որտեղից կրակել են Դեդ Հասանի վրա (տեսանյութ)
Հասարակություն
Ոստիկանները, որոնք հետաքննում են քրեական հանցագործ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանության վայրը, հայտնաբերել են մի քանի փամփուշտներ: Իրավապահ մարմնի աշխատակիցները բացահայտել են այն վայրը, որտեղից մարդասպանը կրակել է Հասան Ուսոյանին: Հրաձգությունը տեղի է ունեցել Պովարսկի փողոցի վրա գտնվող «Դերասանների տան» շենքի կտուրից: Փամփուշտների հայտնաբերման վայրի անմիջապես ներքևում հայտնի գրող Սերգեյ Միխալկովին պատկանող բնակարանն է:
«Դեռևս չի պարզվել, թե հայտնաբերված փամփուշտները ինչ տեսակի են եղել, այսինքն՝ դեռևս չի պարզվել, թե ինչ տեսակի հրացանից են կրակել»,- այս մասին հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցը:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը երեքին, Մոսկվայի հենց կենտրոնում գտնվող Պովարսկի փողոցում: Նշենք նաև, որ սա մահափորձի երկրորդ դեպքն է: Առաջինի ժամանակ բժիշկներին հաջողվել էր փրկել Դեդ Հասանի կյանքը:
«Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ սպանության և 222-րդ հոդվածով՝ զենքի անօրինական պահպանման համար»: Այս մասին Life News-ին հայտնել է ՌԴ գլխավոր քննչական մարմնի Մոսկվայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ստուալովը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը