«Եռաչափ սեր»-ից Լիան եւ երգիչ Արտյոմը սիրավե՞պ են սկսել
Հասարակություն
«Եռաչափ սեր» հեռուստասերիալում Լիլիթի դերակատար Լիա Զախարյանը սիրային կապի մեջ է համանուն սաունդթրեքի կատարող Արտյոմ Հակոբյանի հետ. ահա այսպիսի լուր են տարածել տեղի լրատվամիջոցները` հիմք ընդունելով որոշ լուսանկարներ եւ երգչի վերջին տեսահոլովակը, որտեղ գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել հենց Լիան:
Սիրավեպի հավանականության մասին BRAVO.am-ը հարցրել է հենց սերիալային դերասանուհուն, որը նշել է, թե Արտյոմն իր համար պարզապես ընկեր է. «Ես եւ նա նաեւ լավ գործընկերներ ենք. միասին աշխատել ենք իր տեսահոլովակի համար եւ վերջ: Պետք չէ դրանից ենթադրություններ անել»:
Լիա Զախարյանն ասել է, թե համացանցում տարածված լուսանկարներն արվել են հենց տեսահոլովակի նկարահանման ժամանակ. «Արդեն նորմալ եմ վերաբերվում բամբասանքներին, բայց առանց ճշտելու չի կարելի նման նյութեր տարածել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը