«Գեներալի աղջիկը» սերիալից Աննայի ծննդյան օրվա անակնկալները
Հասարակություն
«Գեներալի աղջիկը» սերիալի գլխավոր դերասանուհիներից Լուսինեն՝ նույն ինքը Աննա Հարությունյանն, այսօր նշում է իր ծննդյան օրը:
Թարմ տպավորություններով և արդեն ստացած անակնկալների մասին ArmStar.am-ի հետ կիսվեց արդեն 24-ամյա երիտասարդ դերասանուհին:
Աննա՛, ինչպե՞ս է սկսվել Ձեր օրը, ինչ անականկալներ եք հասցրել արդեն ստանալ:
-Սա իմ առաջին ծննդյան տարեդարձն է, որ ամեն ինչ եղել է իմ երազածի նման՝ շրջապատված սիրելի մարդկանցով և մի շարք անակնկալներով, որոնք մեծ տպավորություն թողեցին ինձ վրա: Դրանք ստեղծագործող մարդու համար իսկապես կարևոր են, քանի որ դերասաններն ապրում են տպավորություններով և ստեղծագործում են տպավորություններից ելնելով: Ես առհասարակ պասիվ մարդ եմ, բայց այս տարի ակտիվ եմ նշում ծննդյանս օրը:
Նախ, փուչիկներով կեսգիշերին եկան ընկերներս, ովքեր մեր շքամուտքին գրեցին բոլոր այն բառերը, որոնք ցանկանում էին նվիրել ինձ: Մոսկվայից եկած ընկերուհիս էլ ինձ զարմացրեց այնտեղից բերած մրգերով: Ապա հրավառության տեսքով անչափ հաճելի անակնկալ էր պատրաստել իմ սիրելին: Իսկ մնացած անակնկալները դեռ կստանամ երեկոյան, երբ ընկերներիս հետ կհավաքվենք Երևանի բառերից մեկում և միասին կնշենք ծննդյանս օրը: Այս տարին ոչ միայն անակնկալներով է տարբերվում, այլ հենց իմ տրամադրվածությամբ և զգացողություններով: Ես ինքս միացրի Սթիվի Ուանդերի Happy birthday երգը, իսկ ովքեր կարող էին նպաստել, որպեսզի իմ տոնը լիակատար լիներ, ամեն ինչ արեցին դրա համար, ինչի համար շնորհակալ եմ:
-Ծննդյան տպավորիչ նվերների շարքում ունե՞ք սիրելի և յուրօրինակ նվեր:
-Անցյալ տարի իմ սիրելի տղամարդու կողմից ստացել եմ իր մեջ հավերժության խորհրդանիշն ունեցող վզնոց, որից երկրորդը, ինչպես ինձ ասացին, ունի Ջեյմս Բոնդի կանանցից մեկը: Այդպիսի նվերը դերասանի համար իսկապես յուրօրինակ է:
-Ի՞նչ նվերներ չեք սիրում ստանալ:
- Ես սիրում եմ նվեր ստանալ (ծիծաղում է,- հեղ.): Իսկ չսիրված նվերների վրա չեմ կենտրոնացել, կարծում եմ ՝ տրամադրությունից է կախված:
-Անցյալ մեկ տարվա ձեռքբերումները…
-Անցյալ մեկ տարին իսկապես բեղուն էր ինձ համար ստեղծագործական առումով: Բացի սերիալային աշխատանքից նաև հասցրի ունենալ դերեր 2 գեղարվեստական ֆիլմերում: Ի դեպ, վաղը ևս նկարահանման եմ, ինչը նշանակում է, որ ալկոհոլը չպետք է չարաշահեմ:
-Ինչի համար եք ափսոսում…
-Ամեն վայրկյան, երբ ետ ես նայում, քեզ թվում է, թե ինչ-որ բան բաց ես թողել: Ուղղակի պետք է մի փոքր փիլիսոփայորեն մոտենալ, որ յուրաքանչյուր բան լինում է իր ժամանակին: Իսկ չարված բաները հանգեցնում են նրան, որ ավելի լավն անես:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը