«168 ժամ». Մակեյանը դարձել է իր ղեկավարած կուսակցության պատանդը ՀԱԿ-ում
Հայկական Մամուլ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ցանկանում էր իշխանափոխություն՝ համակարգողի փոփոխություն իրականացնել Հայ ազգային կոնգրեսում, սակայն կարող է այնպես ստացվել, որ իշխանափոխություն տեղի ունենա նրա ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունում: Ըստ «168 ժամ»-ի՝ խնդիրն այն է, որ Պետրոս Մակեյանն այդ կուսակցությունում՝ նրա ակտիվում, չունի մեծամասնություն, կուսակցության անդամների մեծ մասը չի կիսում Մակեյանի մոտեցումները և ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից: Հենց այդ պատճառով Մակեյանը չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի այսօր կայացած նիստին, և, ըստ էության, հրաժարվել է ՀԱԿ-ը բարեփոխելու իր ծրագրից:
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ Պետրոս Մակեյանը դեռ խորհրդարանական ընտրություններից հետո է ցանկություն հայտնել լքել ՀԱԿ-ը, և հենց այդ ժամանակ է հասկացել, որ իր ղեկավարած կուսակցությունում մեծամասնություն չունի: Փաստորեն, ստեղծվել է մի վիճակ, որ Մակեյանը դարձել է իր ղեկավարած կուսակցության պատանդը ՀԱԿ-ում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին