«Հրապարակ». «Ազատ դեմոկրատները» կսատարեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը
Հայկական Մամուլ
Նախօրեին հեռուստատեսությամբ Ալիկ Արզումանյանը խոսել էր ՀՀ նախագահի ընտրությունների մասին և իր տարակուսանքն էր հայտնել, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով իրեն կոռեկտ է պահել և ՀԱԿ «գծից» երբևէ չի շեղվել: Նա նաև ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենք չեն պատրաստվում պաշտպանել. վերջինիս «հռետորաբանությունը» շատ ավելի մոտ է Դաշնակցությանը, իսկ իրենց ավելի հոգեհարազատ է,ազատական հայացքների կրող Հրանտ Բագրատյանը:
Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ «Ազատ դեմոկրատները» մոտ օրերս հայտարարություն կանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մինչ այդ նման հայտարարություն էին արել Սոս Գիմիշյանի «Քիիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը և Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ 96»-ը: Թերթի տեղեկություններով, Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում՝ ՀԱԿ անդամներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին