Վազգենին ու Նարեկին կալանավորելու նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ՝ Antifake լրատվամիջոցը՝ փակելը. պաշտպան
Հրապարակումներ
«Իշխանությունը «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով փորձում է իր հիմնական զենքը՝ ստախությունն ու մանիպուլյացիան գործի դնել»,- նշում է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նա շարունակում է. «Օրինակ Հայկ Կոնջորյանը տեսանյութով ժողովրդին հարցնում է, թե արդյոք նորմալ են համարում հայհոյանքը և ծանր վիրավորանքը քաղաքական քննադատության մեջ և թե արդյո՞ք դա ժողովրդավարության ցուցիչ է:
Լսիր, սիրելի ժողովուրդ, չտրվես սրանց էժան տրյուկներին: Վազգենի ու Նարեկի փոդքաստի ընթացքում հնչած հայհոյանքն ու հասցրած ծանր վիրավորանքները կարող է և չհամարես նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա ու դրա համար տղերքին կալանավորեն անթույլատրելի է իրավական իմաստով:
Տղերքը քաղաքական բանտարկյալներ են և դրանում երկրորդ կարծիք պարզապես չկա...
Սրա նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ Antifake լրատվամիջոցը՝ փակելը»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru