Իրաքում սպանվել է 42 մարդ և վիրավորվել 245-ը
ԱՐԽԻՎ
Բաղդադում և Իրաքի հյուսիսում, ուր հարյուրավոր մարդիկ մասնակցում էին նախորդ օրը սունի խորհրդարանի սպանված անդամի թաղմանը, տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել էր շուրջ 42 մարդ: Այս մասին հայտնում է Daily Star անգլիական պարբերականը:
Այս տարի մահվան ամենամեծաքանակ դեպքերն են արձանագրվել Իրաքի հյուսիսի վիճելի տարածքներում ծագած բռնություններում, որոնցում պաշտոնական տվյալների համաձայն վիրավորվել էր շուրջ 245 մարդ:
Այս ընթացքում Իրաքը ներքաշվել էր երկարատև քաղաքական բանավեճերի մեջ վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և ընդդիմության միջև:
Որևէ կազմակերպություն դեռևս չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, սակայն սունի ռազմական գործիչները հաճախ բռնությունների են դիմում երկրում դրություն ապակայունացման համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)